ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյուն է որոտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադում գտնվող օպտիկամեխանիկական գործարանում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ պատահարի պատճառների և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ