ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Կիևը բացել է առևտրային նավերի գրանցումը, որոնք պատրաստ են ժամանակավոր միջանցքներով անցնել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։
«Որոշում է կայացվել վերջնականապես լուծել այս խնդիրը՝ բացել ծովային հաղորդակցության այս ուղիները։ Ըստ այդմ՝ նավատերերին և նավերի նավապետերին զգուշացվել է, որ վտանգ կա»,- ասել է նա։
Պլետենչուկը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կվերահսկեն ժամանակավոր երթուղիներով ընթացող նավերը։ Նրա խոսքով՝ համակարգողն արդեն սկսել է աշխատել։ Սակայն նա չի նշել գրանցված նավերի թիվը։ Բացի այդ, միջանցքների բացման ժամկետները դեռ սահմանված չեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ