Պարզվեց, որ ԱՄՆ-ն դեմ չէ Արցախի հարցում Լավրովի առաջարկներին, դառը դեղահաբերից դա ամենաընդունելին է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Պարզվեց, որ ԱՄՆ-ն դեմ չէ Արցախի հարցում Լավրովի առաջարկներին, դառը դեղահաբերից դա ամենաընդունելին է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստը որևէ նոր բան չասաց, և Արցախի ինքնորոշման իրավունքը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ։

Սուրենյանցի կարծիքով, ուշագրավ է այն փաստը, որ ամերիկյան և ռուսական ներկայացուցիչների ելույթները շատ նման էին, ինչը վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ը դեմ չէ կարգավորման ռուսական պլանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ