Իրանի ԱԳ նախարարը Ջիդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

իր

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն օգոստոսի 18-ին Ջիդդայում հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո սա իրանցի պաշտոնատար անձի առաջին հանդիպումն է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ։  

Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Իրանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա է ժամանել օգոստոսի 17-ին՝ կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ։ Աբդոլլահիանն Էր Ռիադում հանդիպել է իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ։ Նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերություններն «ընթանում են ճիշտ ուղղությամբ»։ Կողմերը պայմանավորվել են անվտանգության, առևտրի, տնտեսության ոլորտներում առկա համաձայնագրերի իրագործման շուրջ։

Աբդոլլահիանը նաև այցելել է Էր Ռիադում Իրանի դեսպանատուն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ