ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները:
Հայտնում է Ermenihaber-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում Դյումոնտը եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հրաշալի տիրապետում է թուրքերենին։
Նշվում է, որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել: Ըստ կայքի` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։
Ընդհանուր առմամվ թուրքական մամուլը նրան ներկայացնում է որպես Թուրքիայի թշնամի։
--00--ԼՀ