«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները հերթական թաքստոցն են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

22_08.thumb_

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով ազատազրկված անձանց կողմից արգելված իրերով թաքստոցների հայտնաբերման աշխատանքները, օգոստոսի 21-ին խուզարկություններ են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներում: 

Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և լիցքավորման սարք:

Հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Է. Ղ.-ն հայտարարել է, որ նշված արգելված իրերն իրեն չեն պատկանում, և տեղյակ չի եղել դրանցից, իսկ այլ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Հ.-ն խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն, և դրանք նա է պահել թաքստոցում Է. Ղ.-ի բացակայության ընթացքում: 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ՅՄ