ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Կառավարության դիմաց ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա է իրականացնում: Նրա ձեռքին պաստառ է՝ «Թքելը մարդու վրա վերադարձ է դեպի նողկալի անցյալ» գրառմամբ:
Նշենք, որ ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ էր տեղի ունեցել, երիտասարդի խոսքով Ալեն Սիմոնյանը թքել էր իր երեսին, երբ վերջինս նրան դավաճան էր անվանել:
Ալեն Սիմոնյանը չէր հերքել տեղեկությունը: Վարդգես Գասպարին այդ դեպքից հետո ակցիաներ է իրականացնում Կառավարության դիմաց:
--00—ԱՊ