Չտրվել սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր. Արցախի ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

IMG_1209

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։

Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը՝ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հայտարարությունում։

--00—ՅՄ