Ադրբեջանը հայտարարել է, թե ՌԴ բեռնատարների մուտքի հետ կապված պայմանավորվածություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

maxresdefault (2)

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական բեռնատարի մուտք գործելու հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա:

Ակնհայտորեն այստեղ նաև թուրքական ձեռագիր կա և Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին, սակայն հետևանքն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն է ու սահմանագծին ակտիվացող ադրբեջանական զինուժը»:

--00—ՅՄ