Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

dd

Քիչ չեն դեպքերը, երբ Բաքուն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց չի իրականացրել դրանք։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը․



««Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Հաջիևը, գոյություն չունի, նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում է, որ նոյեմբերի 9-ի տեքստում նման պայմանավորվածություն չկար, նրանք մտցրին այս արհեստական ​նարատիվը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը, Հայաստանը, 30 տարի գտնվելով ապօրինի շրջափակման մեջ, շահագրգռված է դրանք բացել կողմերի իրավասության ներքո, ինքնիշխանության շրջանակում, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։ 





--00—ՍՊ