ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝
1․սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,
2․ արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով,
3․ սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
4․ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել,
5․ աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:
Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
--00—ԼՀ