ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:
Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
--00—ՅՄ