ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ նախարար Աննաբելա Բերբոքը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիային։
«Միայն այս կերպ է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին։ Վերջին մի քանի օրերին ԵՄ և ԱՄՆ-ի և Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ քննարկումներ են ընթանում դեէսկալացիայի շուրջ։
Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»,-գրել է նա։
--00—ՅՄ