ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ուժեղ և խորը համագործակցության հնարավորություն կա։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Աշխարհաքաղաքական այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտություն կա, որը հնարավորություն կստեղծի հատկապես տնտեսական համագործակցության համար»,- նշել է Բերբոքը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հավելել է, որ Երևանը շահագրգռված է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգության առումով․ «Ինչպես տեսանք, Հայաստանի կողմից ծրագրված անվտանգության մեխանիզմներն իրենց չարդարացրեցին թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ առումով։ Ընդհանրապես, արժեքային առումով Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ»,-ասել է նա:
--00—ՅՄ