ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի։ Այս մասին 24News-ին հայտնում են ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Նշենք՝ ինչպես երեկ Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, մայրաքաղաքում վաղ առավոտից սկսվել են բողոքի ակցիաները։
Քաղաքացիները փակում են փողոցները Երևանի տարբեր հատվածներում՝ հայտնելով իրենց դժգոհությունը և պահանջելով գործող իշխանության հրաժարականը։
--00—ԱՊ