ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ադրբեջանը հնարավորություն կընձեռի ուղարկել միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղարն այսօր կրկին խոսեց նախագահ Ալիևի հետ և ընդգծեց ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը, որ լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժի խաղաղ բնակիչների համար, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ:
Պետքարտուղարն այդ կոչում նշել է, որ նախագահ Ալիևը խոստացել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա կպահպանի իր խոստումը։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա կանի դա», - ասել է Միլլերը։
--00—ԼՀ