ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի հայաթափման գործողություններից հետո «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունը ևս ԱՀ-ում կսահմանափակվի։
--00—ՅՄ