ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հրապարակվել է Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը։ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը»։ Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։
Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից, այն է՝
• Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:
• Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:
• Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումերի մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:
• Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում: Նշված հենասյուների հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ՀՀ կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։
--00—ԱՊ