ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Աֆղանստանի արևմուտքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 06։41-ին (երևանյան ժամանակով՝ 10։41) Հերատ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հերատ նահանգի հանրային առողջապահության վարչության տնօրեն Մոհամադ Թալեբ Շահիդը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տուժել 78-ը։
--00—ՅՄ