ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Անկարան անվերապահորեն աջակցում է ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, թե այժմ առաջացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության և խաղաղության հաստատման նոր հնարավորություն:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դա կգիտակցի և կգործի, հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի հասնել համապարփակ կարգավորման՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,-ասել է նա:
--00—ՅՄ