ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
Նույն որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:
Հիշեցնենք՝ Արամ Ազատյանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին:
--00--ԼՀ