ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բաքվի կողմից ձերբակալված Արցախի ՊԲ հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով զրուցել է։ Այս մասին 24News-ին հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Ադրբեջանը կալանավորել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, իսկ մինչ այս կալանավոր էին նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
--00—ԱՊ