ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ՀՀ Կառավարության կողմից ստացել է բանկային հաշվեհամար, որին կատարել է համապատասխան փոխանցում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների: Այս մասին հայտնում armsport.am-ը։
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նպատակով «Ուրարտուի» կազմակերպված դրամահավաքին Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներից, ինչպես նաև ՀՖՖ-ից, միացել էր միայն «Նոա» Ֆուտբոլային ակումբը:
«Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբն էլ, հանդիսանալով Տաշիր խմբի անդամ, պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ ողջունելով այս նախաձեռնությունը և տեղեկացնելով, որ Տաշիր Բարեգործական հիմնադրամը արդեն իսկ իրականացնում է արցախահայ մեր 1500 հայրենակիցներին կեցավայրով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:
--00—ԼՀ