ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով է հանդես եկել դատախազը։
«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով…. 24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով Ես եմ հանդես գալու ճառով»,- գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
--00—ՅՄ