ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպած հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի քանի կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ, բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստարան գտած 42 ընտանիքի:
Այս մասին տեղեկանու ենք Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից։
Թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել է գումար, անչափահաս երեխաներին՝ նվերներ:
--00—ԼՀ