ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Հայաստան Ն․- և հայտնել, որ Գայի փողոցի 13 հասցեում գտնվող իր բնակարանի ավտոտնակից մուտք գործելու եղանակով անհայտ անձինք մտել են տուն, տակն ու վրա արել ողջ գույքը և այնտեղից կատարել գողութուն:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում ահազանգողը հայտնել է, որ ննջասենյակի պատուհանի փեղկը, որը եղել է եվրոպատուհան, բացել են, մտել տուն, գողացել ոսկյա զարդեր և գումար:
Դեպքի փաստով Ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որրտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ