ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ, կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «Соловьев Live»-ի եթերում՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։
--00—ԼՀ