Եթե չունենանք զսպող գործիքներ իրանցիների դեմ, այդ հարձակումներն աստիճանաբար կավելանան․ ԱՄՆ սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

839562

ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել՝ Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից գրեթե ամեն օր իրականացվող հարձակումների համար։ Անցած շաբաթ Պենտագոնը պատասխան հարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող տարաբնույթ օբյեկտներին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Եթե սա չդադարի, կպատասխանենք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ նաև արձագանքելով ամերիկյան օրենսդիրների արտահայտած մտահոգությանը, թե անցած շաբաթ Իրաքում և Սիրիայում հասցված ԱՄՆ պատասխան հարվածները բավականին ուժեղ չէին:

«Եթե չունենանք զսպող գործիքներ իրանցիների դեմ, այդ հարձակումներն աստիճանաբար կավելանան: Նրանք պատրաստվում են ընդլայնվել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս: Դա իմ ամենամեծ վախն է»,- ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ