ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ուզբեկստան մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Պաղեստին հումանիտար օգնության հնարավորինս արագ փոխանցումը։ Օրակարգային հարցերի թվում է լինելու տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը։
Մասնավորապես կքննարկվեն ժամանակակից Մետաքսի ճանապարհի ակտիվացման համար իրականացվելիք համագործակցությունները, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի զարգացումն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև այն փուլը, որում գտնվում է «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղակի «ցամաքային կապ է ստեղծելու տարածաշրջանի և Թուրքիայի միջև»։
--00—ԼՀ