ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Պաղեստինը պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ դառնա, 1lurer.am-ի փոխանվմամբ, Էր Ռիադում ընթացող Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
Նա կոչ է արել Գազայի վերականգնմանը, պաղեստինցիների իրավունքների պաշտպանությանը և փախստականների խնդրին նվիրված խաղաղության միջազգային համաժողով անցկացնել։ Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը ևս մեղավոր է, որ Մերձավոր Արևելքում չի հաջողվում քաղաքական լուծում գտնել:
Աբասի խոսքով՝ Գազայի հատվածը Պաղեստին պետության անբաժանելի մասն է: Նա հավելել է՝ պատրաստ են համընդհանուր խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել, որոնք կընդգրկեն պաղեստինյան բոլոր տարածքները, այդ թվում՝ Երուսաղեմը:
--00—ԼՀ