51-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է ծառերին․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

լ.

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի  ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:35-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության սահման - Վանաձոր Մ6 միջպետական ավտոճանապարհի 35 կմ հատվածում Արցախի Հանրապետության քաղաքացի 51-ամյա Վահե Արզումանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ծառերին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։



Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների և պարեկների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նրանցից պահանջվել է մոտ 1 ժամ՝ վարորդին արգելափակումից դուրս բերելու համար, ապա պատգարակով փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետը։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ