ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը ներկայացվել է ԵԱՀԿ Կանխարգելման ազգային մեխանիզմների և քաղաքացիական հասարակության կանխարգելմանը նվիրված տարածաշրջանային հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերի 9-10 մասնակցել է ԵԱՀԿ Կանխարգելման ազգային մեխանիզմների և քաղաքացիական հասարակության կանխարգելմանը նվիրված 6-րդ տարածաշրջանային հանդիպմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը, քննարկվել են «Հոգեբուժական օգնությունն ազատությունից զրկման վայրերում», «Առաջարկությունների վերահսկման մեխանիզմները», «Համագործակցության և ռազմավարությունների ազդեցությունը» և ոլորտի վերաբերյալ մի շարք այլ թեմաներ։
Երկօրյա համաժողովը փորձի փոխանակման արդյունավետ հարթակ է ստեղծել տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար։ Նախատեսվում է, որ նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։
--00—ԼՀ