ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թվիթերյան էջից։
«Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի»։
--00—ՅՄ