ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Նոյեմբերի 14-ից 17-ը Նյու Յորքում Հայաստանի պատվիրակության կազմում Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցում են «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության տեխնիկական աջակցությամբ իրականացվող Պետական եկամուտների կոմիտեի ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանում հարկային վարչարարության գործիքակազմն ամրապնդելու համար։
Միջոցառման պանելային քննարկումներից երկուսին հանդես է եկել նաև ՀՀ պատվիրակը՝ ներկայացնելով կայուն զարգացման նպատակների իրագործման ոլորտում հայաստանյան զարգացումները և արձանագրված առաջընթացը։ Միաժամանակ, միցոցառման մամուլի ասուլիսների ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները անդրադարձել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերին։
--00—ԼՀ