ՌԴ-ին վճարված, բայց չստացված զենքի գումարը կարող է ուղղվել ռուսական պարտքի մարմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Նման խնդիրներ կան, տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրները լուծել։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ին վճարված գումարի դիմաց սպառազինություն ու տեխնիկա չստանալուն։

«Տարբերակներից մեկը կարող է լինել Ռուսաստանին Հայաստանի ունեցած պարտքը վճարված գումարի չափով նվազեցնելը։ Սա տարբերակներից մեկն է, բայց միակ տարբերակը չէ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ՌԴ-ն ինքը սպառազինության կարիք ունի, և հայկական կողմը աշխատանքային է տրամադրված, որպեսզի այդ քննարկումները արդյունք տան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ