ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Վերջինս Անկարա է մեկնել՝ մասնակցելու Ռուսաստան-Թուրքիա խառը տնտեսական հանձանաժողովի հերթական հանդիպմանը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր:
Օրակարգում են եղել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույցի (հաբ) կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր:
--00—ԼՀ