ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում են ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագայի տեսլականի, միասնական աշխատանքի և հետագա անելիքների մասին մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Արմադա» վերլուծական կենտրոնի և Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտության» կենտրոնի ղեկավար կազմը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։
--00—ՅՄ