Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

346946023564836

Գերմանիան Ուկրաինային է հատկացրել ռազմական օգնության նոր փաթեթ, որտեղ ներառվել է 155 մմ տրամաչափի 3 840 հրետանային արկ։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։

Ուկրաինային գերմանական ռազմական օգնության նոր փաթեթի մեջ ներառված է 155 մմ տրամաչափի 3 840 հրետանային արկ, դրոնների հայտնաբերման 5 համակարգ, 8x8 HX81 տեսակի 4 քարշակ և կիսակցորդներ, Zetros տեսակի 8 բեռնատար, 3 տրանսպորտ (բեռնատարներ, միկրոավտոբուսներ, ամենագնացներ), սահմանապահ ծառայության համար երկու ավտոմեքենա, 1 շարժական ալեհավաքային համակարգ, լազերային 25 հեռաչափ, HLR 338 տեսակի 15 դիպուկահար հրացան և 60 000 փամփուշտ ու այլ սպառազինություն։

--00—ՅՄ