ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռ չի արձագանքել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հարցին, թե պայմանագրի վեց կետերը ներկայացնելուց հետո ինչ է տեղի ունեցել, Սաֆարյանը նշեց․ «Երբ պատասխան լինի, կնշենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանազատման մասով հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որում ամեն ինչ ասված է, ավել ոչինչ չի կարող ասել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ