ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Ռուսաստանը պարտավորվել է, և դա ամրագրված է ստորագրված փաստաթղթում՝ ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար, հստակեցրել է նա։ Պատրաստ ենք այսուհետ ևս մեր հարթակը տրամադրել կողմերի համար նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե դրսից։», - իր խոսքում ընդգծեց Մարիա Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ