«Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆլ

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացնում է, որ ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

Ֆլայ Արնան իր՝ 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե՝ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանում ժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը եւ առաջամարտիկը։ ԱՆԻՖ-ը լիահույս է մոտ ապագայում տեսնել ոլորտում այս նշաձողին հասնելու համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղավ այն մասին, որ «Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան։

--00—ԼՀ