ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«Թրենդ» գործակալությունը, հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայության հայտարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական «Buta Airways» ավիաընկերության` Կիև-Բաքու չվերթի ժամանակ 1953 թվականին ծնված ուղևոր է մահացել։
Բաքվի միջազգային օդանավակայան ինքնաթիռի ժամանումից հետո տղամարդու մարմինը փոխանցվել է համապատասխան ծառայություների ներկայացուցիչներին: