ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Սա խոսում է այն մասին, որ իշխանությունը վախենում է սեփական համայնքում մտնի համայնքապետարան՝ առանց ոստիկանների և ստիպված գիշերն են գալիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ալավերդիում անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանը նկատեց, որ ոստիկանությունը ակնհայտ ապօրինություն է իրականացնում։
«Ոստիկանությունը խոչընդոտում է համայնքապետարանի աշխատակիցների ազատ մուտքը համայնքապետարան։ Որևիցե նման կարգավորում չկա, որ պետք է աշխատակիցները ցուցակներով մտնեն համայնքապետարան»։
Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ քաղաքացիները օրինական կարգով հնարավորություն են ստացել համայնքապետարանի բակում հավաք անցկացնելու։
«ՔՊ-ն զորբայությամբ ուզում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից», հետո խոսում են ժողովրդավարությունից»,- նշեց Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ