Ադրբեջանցուն ու թուրքին տանենք, վաճառե՞նք մեր մեքենաները, 30% վճարը շատ է, պակասացնել ա պետք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայել ընդունված որոշումը։

Ցուցարարների խոսքով` ՀՀ կառավարությունը իրենց մեքենաներից թանկ մաքսազերծում է պահանջում։ 

Մեքենայի շարժիչը եթե հզոր է, մեքենայի մաքսազերծումը դառնում է մեքենայի արժեքից կրկնակի թանկ։ Մարդիկ չեն կարողանում այդ գումարները վճարել։ Վրացապան պետհամարանիշերով մեքենաները թվով ավելի թարմ են, և եթե նայենք վիճակագրությունը կտեսնենք, որ այդ մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը շատ քիչ է։ Այս մասին այսօր  վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդների բողքի ակցիայի ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Վարորդը նշեց, որ իրենք չեն կարող մեր երկրում իրենց մեքենաները հարմար գնով վաճառել, որ չտուժեն։

«Ստիպված պետք է տանենք Վրաստան վաճառենք, կոպեկներով ադրբեջանցիներին ու թուրքերին տանք»։ մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ