Ադրբեջանը չգիտի էլ ինչ անի, որ ցույց տա՝ Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի չի պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

տ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանում կատարված նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «Ռազմական զինտեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկություն տարածողներին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում», բացի այդ՝ «կայքերին արգելվում է տեղեկատվություն տարածել անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժի մասին»։

Ադրբեջանը չգիտի էլ ինչ անի, որ ցույց տա, որ հայերի ու Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի չի պատրաստվում, ճիշտ հակառակը, անում է քայլեր, որոնք սովորաբար արվում են ռազմական գործողությունների գնալուց առաջ։»

 

--00—ԱՊ