Խախտվում է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքը․ ՌԴ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դդ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը․

«Ցավում ենք, որ հանրապետական ​​կարգավորողի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա։

Ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքի, որ բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ ՌԴ թվային զարգացման, կապի, զանգվածային հաղորդակցության նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջևկառուցողական խորհրդակցություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ համագործակցություն անցկացնել՝ ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։ 

Այս որոշումը չի ​​կարող զիջում չընկալվել նրանց կողմից, ովքեր շարունակաբար հանդես են գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին։»։

 

--00—ԱՊ