ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։
Ըստ այդմ, դատարանը որոշեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով սահմանափակել Չալաբյանի ազատությունը։
Դատարանը Չալաբյանին նաև արգելեց մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։
Հիշեցնենք, որ հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
--00—ՅՄ