ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայաստանն ու Ռուսաստանը կարող են բանակցություններ վարել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր կնքելու նպատակով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ բացառում, բայց չեմ կարող մանրամասներ ասել, զենքի մասին եք հարցնում»,- նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան և Երևանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրերի կնքումը։
--00—ԱՊ