Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով է մի խումբ գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.



Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.



«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝



Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ - տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար



«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝



Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր



Էդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ



Արման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ - փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար



Մխիթար Գոշի մեդալով՝



Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ



Մխիթար Հերացու մեդալով՝



Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ - Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն



Երախտագիտության մեդալով՝



Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ - տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ



Ռոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ



Ռոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ



Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ - ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ



Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ



Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ - ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ



Էդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ



Վարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ - արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել Հասմիկ Ղահրամանյանին և Գևորգ Թումանյանին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.



Հասմիկ Ջևիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ



Գևորգ Կարոյի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար»,- ասված է հրամանագրում:

--00--ԼՀ