Սպասում ենք ամուր համագործակցություն․ Մակունցը մասնակցել է Բլինքենի կազմակերպած ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

մա.

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությունից լուսանկար է հրապարակել։

«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին սպասում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն»,- գրել է դեսպան Մակունցը։



--00--ԼՀ